Պրիգոժինի մեդիահոլդինգը դադարեցնում է աշխատանքը
Եվգենի Պրիգոժինին պատկանող «Patriot» մեդիահոլդինգի մաս կազմող հրատարակությունները դադարեցնում են աշխատանքը․ այս մասին հայտարարել է նրա ղեկավարներից Եվգենի Զուբարևը։
«Հայտարարում եմ երկրի տեղեկատվական տարածքը փակելու և լքելու մեր որոշման մասին»,- հայտարարել է Զուբարևը ՝ չբացատրելով նման որոշման պատճառները:
Հիշեցնենք, որ հունիսի 26–ին Եվգենի Պրիգոժինը զինված ապստամբության փորձ էր արել։ Սակայն փորձը ավարտին չի հասել, և պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նա կհեռանա Բելառուս, որից հետո հարուցված քրեական գործը կարճվել էր։