երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պրահայում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Պրահայում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Պրահայի համալսարանում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան երեք տասնյակ մարդ վիրավորվել է, հայտնում են չեխական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ոստիկանները չեզոքացրել են կրակ բացողին, սակայն, ըստ մեկ այլ տվյալի, նա ինքնասպան է եղել։

Որոշ ուսանողներ կրակոցների ժամանակ թաքնվել են լսարաններում և շենքի տանիքիներին։

Հաղորդվում է նաև, որ Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը միջադեպի կապակցությամբ ընդհատել է աշխատանքային այցը Ֆրանսիա և շտապ վերադառնում է։

Կառավարությունը կրակոցների հետ կապված արտահերթ նիստ կգումարի:

  • Կիսվել: