ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պորտուգալիայի նախագահը կորոնավիրուսի պատճառով կլինի կարանտինի մեջ

Պորտուգալիայի նախագահը կորոնավիրուսի պատճառով կլինի կարանտինի մեջ

 Կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահը 14 օր կարանտինի մեջ է լինելու նախագահականում: Այս մասին ասված է նախագահականի տարածած հայտարարության մեջ: Նա հիվանդ չէ, սակայն նախորդ շաբաթ նախագահական նստավայր ժամանած աշակերտներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Նշվում է, որ նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան չեղարկում է բոլոր աշխատանքային միջոցառումները և արտասահմանյան այցերը։

«Չնայած նրան, որ նախագահի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել, նա որոշել է չեղարկել բոլոր միջոցառումները»,-ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացնենք, որ Պորտուգալիայում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է մարտի 2-ին: Կիրակի արդեն արձանագրվել է 25 դեպք:

  • Կիսվել: