չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պոմպեոն պատրաստ է Բելառուսին 100 տոկոսով ապահովել նավթով

Պոմպեոն պատրաստ է Բելառուսին 100 տոկոսով ապահովել նավթով

ԱՄՆ-ն պատրաստ է նավթով 100 տոկոսով ապահովել Բելառուսին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, տեղեկացնում է Tut.by-ն:

Պոմպեոն նշել է, որ այդ կերպ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Բելառուսին՝ ստեղծել «իր ինքնիշխան պետությունը»: Պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. «ԱՄՆ-ն պատրաստ է էներգառեսուրսներ վաճառել Բելառուսին անհրաժեշտ ծավալներով և շուկայական գներով»:

Հիշեցնենք, որ Մինսկում փետրվարի 1-ին տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:

Նշենք նաև, որ ՌԴ-ի և Բելառուսի հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել հանրապետության տարածքով ռուսական նավթի տարանցման սակագների վերաբերյալ:

  • Կիսվել: