երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պոդոլյակը հայտնել է, թե ինչ է քննարկվել ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ

Պոդոլյակը հայտնել է, թե ինչ է քննարկվել ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իր աղբյուրները:

Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլել Պոդոլյակը՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են հետևյալ թեմաները՝

• Ուկրաինան և Ռուսաստանը անցկացրել են բանակցությունների առաջին փուլը.
• Հիմնական նպատակը՝ զինադադար Ուկրաինայի տարածքում։
• Կողմերը առանձնացրել են մի շարք թեմաներ, որոնց շուրջ նախանշվել են որոշակի լուծումներ։
• Հանուն դրանց իրականացման՝ կողմերը մեկնում են մայրաքաղաքներ խորհրդակցությունների։
• Կողմերը պայմանավորվել են բանակցությունների երկրորդ փուլի շուրջ՝ որոշումների հետագա գործնական մշակմամբ։

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն այսօր անցկացրել են բանակցություններ, որոնց հիմնական նպատակն է եղել քննարկել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցերը: Կողմերը հստակեցրել են մի շարք առաջնահերթ հարցեր, որոնց ուղղությամբ նշմարվել են որոշակի հստակեցումներ: Եվ որպեսզի դրանք ունենան լոգիստիկ իրականացման հնարավորություններ, կողմերը գնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու»,- նշել է Միխայել Պոդոլյակը:

Նա տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են մոտ ժամանակահատվածում հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում վերը նշված հարցերը կոնկրետացվելու են:

  • Կիսվել: