չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցություններում փոխզիջումների մոտենալու մասին

Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցություններում փոխզիջումների մոտենալու մասին

Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներբ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ շատ տարբեր էին, սակայն այժմ սկսել են մոտենալ փոխզիջումների։ Այս մասին ՛՛Украина 24՛՛-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նշենք, որ այսօր կայացել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների 4-րդ փուլը, որը մեկնարկել էր երեկ՝ առցանց ձևաչափով, սակայն ավելի ուշ տեխնիկական դադար էր հայտարարվել։

՛՛Ռուսական կողմը բանակցությունների սկզբում շատ վերջնագրային էր։ Կողմերի տեսակետները շատ տարբեր էին, և մենք միայն այժմ ենք սկսել որոշակի փոխզիջումների գալ՛՛,-ասել է Պոդոլյակը:

Նա նշել է, որ կողմերը քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։

 

  • Կիսվել: