ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պոդոլյակը հայտնել է՝ ե՛րբ կանցկացվի անվտանգության երաշխիքների մասին հանրաքվե

Պոդոլյակը հայտնել է՝ ե՛րբ կանցկացվի անվտանգության երաշխիքների մասին հանրաքվե

Ուկրաինայի անվտանգության մասին պայմանագիրը կներկայացվի հանրաքվեի, որի ընթացակարգը կսկսվի միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո, հայտարարել էհայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Որպեսզի Անվտանգության պայմանագիրը ճիշտ ամրագրվի միջազգային իրավունքում, այնտեղ պետք է լինի հետևյալ ընթացակարգը՝ հանրաքվե Ուկրաինայում, որից հետո՝ դրա վավերացում երաշխավորող երկրների խորհրդարանների և Գերագույն ռադայի կողմից՛՛:

Պոդոլյակի խոսքով՝ հանրաքվե չի անցկացվի, քանի դեռ երկրում գործում է ռազմական դրություն։ Նա հավելել է, որ ՌԴ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որոնք զբաղեցնում էին այս տարվա փետրվարի 23-ին։

Ըստ Պոդոլյակի՝ Ուկրաինայի անվտանգության պայմանագիրը բաց է լինելու, ուստի բոլոր շահագրգիռ երկրները կկարողանան միանալ:

  • Կիսվել: