Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պուտինին՝ Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են Կրեմլից։
Նշվում է, որ զրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ:
ՌԴ նախագահը վերահաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ։
Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։
Նա հավելել է, որ կշարունակվեն իրանական կողմի հետ շփումները տարբեր խողովակներով։
Հաղորդվում է նաև, որ իր հերթին Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության համար և տեղեկացրել Իրանում իրավիճակի զարգացման մասին:


