Պետքարտուղարությունը՝ Կիևին մատակարարվող զենքի սահմանափակումների վերացման վերաբերյալ Գերմանիայի հայտարարությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը հրաժարվել է մեկնաբանել Բեռլինի հայտարարությունները, որ Գերմանիան, ԱՄՆ-ն և այլ երկրներ վերացրել են Ուկրաինային փոխանցված զենքի միջոցով հարվածների հեռահարության սահմանափակումները։
«Ես չեմ պատրաստվում քննարկել այդ հարցը և ոչ էլ այն հաստատել»,- ասել է Բրյուսը՝ ի պատասխան Գերմանիայի իշխանությունների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի հայտարարել էր, որ Կիևն այժմ Բեռլինից ստացած սպառազինության կիրառման հեռահարության սահմանափակումներ չունի: Մերցի խոսքով՝ Գերմանիայից բացի, այդ սահմանափակումը վերացրել են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: