շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Պետք է թույլ չտալ, որ Վրաստանն օգտագործվի ուրիշների շահերի համար․ Կալաձե

Պետք է թույլ չտալ, որ Վրաստանն օգտագործվի ուրիշների շահերի համար․ Կալաձե

Վրացական իշխանությունների խնդիրն է կանխել, որ որևէ մեկը Վրաստանն օգտագործի իր շահերի համար, քանի որ խոշոր երկրները միևնույն է կհամաձայնվեն միմյանց հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Բնականաբար, խոշոր երկրները համաձայնության կգան միմյանց միջև, բայց մենք՝ փոքր երկրներս, չպետք է որևէ մեկին հնարավորություն տանք, որ մեր երկրները օգտագործվեն խոշոր երկրների շահերը առաջ մղելու համար», – ասել է Կալաձեն։

Քաղաքական գործիչը նաև անդրադարձել է Վրաստանի և Արևմուտքի միջև առճակատման թեմային, նշելով, որ Թբիլիսին պաշտպանել է իր ազգային շահերը և ի պատասխան ստացել հարձակումներ։

«Մենք ստիպված էինք շատ սկզբունքային դիրքորոշում ընդունել՝ պաշտպանելու այն, չնայած այն հանգամանքին, որ կային բազմաթիվ վիրավորանքներ, զրպարտություններ, հայտարարություններ, որոնք արվել էին և հիմնված էին ստի, շանտաժի վրա, ինչը շարունակվում է այսօր։ Այս ամենը նրա համար էր, որ մենք պաշտպանում էինք մեր երկիրը, նրա շահերը», – նշել է Կալաձեն։

  • Կիսվել: