չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետք է համատեղ ջանքեր գործադրել, որ Գազայում աճող լարվածությունը չվերածվի տարածաշրջանային ճգնաժամի.Ֆիդան

Պետք է համատեղ ջանքեր գործադրել, որ Գազայում աճող լարվածությունը չվերածվի տարածաշրջանային ճգնաժամի.Ֆիդան

Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու և Նիդերլանդների արտգործնախարար Հանկե Բրայնս Շլոթի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Գազայում վերջին զարգացումները։ Ֆիդանը հատկապես շեշտել է, որ «Իսրայելի հանցագործությունները Գազայի խաղաղ բնակիչների դեմ անընդնունելի են» և հնարավորինս շուտ պետք է զինադադար հայտարարվի ու անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկվի Գազա։

Հոլանդիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրուցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ պետք է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Գազայում աճող լարվածությունը չվերածվի տարածաշրջանային ճգնաժամի։ Զրուցակիցները գնահատել են նաև իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև կարևորել են սևծովյան «հացահատիկային միջանցքի» կրկին գործակցման հարցը։

  • Կիսվել: