հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետք է ազատվել ամերիկյան դոլարի գերակայությունից. Ռոհանի

Պետք է ազատվել ամերիկյան դոլարի գերակայությունից. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել վերջ դնել ամերիկյան դոլարի գերակայությանը, տեղեկացնում է Mehr-ը:

Կուալա-Լումպուրում գագաթաժողովի ժամանակ Ռոհանին ասել է. «Իսլամական աշխարհը պետք է միջոցներ ձեռնարկի ԱՄՆ ֆինանսական համակարգի եւ ամերիկյան դոլարի գերակայությունից ազատվելու համար»:

Ըստ նրա՝ տնտեսական պատժամիջոցները վերածվել են պարտադրված գերակայության հիմնական գործիքի: ԻԻՀ նախագահը նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգը, որը հիմնված է դոլարի վրա, ԱՄՆ-ին թույլ է տվել իր անօրինական պահանջները պարտադրել այլ երկրների՝ «պատժամիջոցների սպառնալիքների եւ տնտեսական ահաբեկչության» հիման վրա:

  • Կիսվել: