շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել. «Զվարթնոցը» հայտնում է մեկ չվերթի ուշացման մասին

Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել. «Զվարթնոցը» հայտնում է մեկ չվերթի ուշացման մասին

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, դատելով օդանավակայանի առցանց ցուցատախտակից, Երևանի ժամանակով ժամը 09:00-ից ավելի քան 30 չվերթի մեկնում է հետաձգվել։

Ռոսավիացիան հայտնում է, որ «Պուլկովոյում» օդանավերի ընդունման և թռիչքների համար ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել։

Ըստ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տեղեկատվության, Սանկտ Պետերբուրգից մեկ չվերթ ուշանում է։

  • Կիսվել: