հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետդումայի կողմից ընդունված միջուկային զենքի փորձարկումների արգելքը չեղարկող օրենքն ուղարկվել է ՌԴ Դաշնության խորհուրդ

Պետդումայի կողմից ընդունված միջուկային զենքի փորձարկումների արգելքը չեղարկող օրենքն ուղարկվել է ՌԴ Դաշնության խորհուրդ

«Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի համաձայնագրի» վավերացումը չեղարկող օրենքն ուղարկվել է ՌԴ Դաշնության խորհուրդ։ Օրենքը ՌԴ պետդումայի կողմից ընդունվել էր հոկտեմբերի 18-ին։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ՌԴ խորհրդարանի վերին պալատում օրենքը կքննարկվի հոկտեմբերի 25-ին՝ լիագումար նիստի ժամանակ։

Նույն օրը, երբ Ռուսաստանի պետդուման չեղարկել էր միջուկային զենքերի փորձարկումների արգելքը, Միացյալ Նահանգները փորձարկումներ էր անցկացրել Նևադայի միջուկային զինափորձարանում։

«NNSA-ի գլխավորած թիմը ստորգետնյա քիմիական պայթյուն է իրականացրել Նևադայի ազգային անվտանգության վայրում՝ բարելավելու ԱՄՆ կարողությունը՝ հայտնաբերելու փոքր հզորությամբ միջուկային պայթյուններն ամբողջ աշխարհում», - փորձարկումներից հետո հայտարարել է ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA)։

Ըստ հաղորդագրության՝ այս փորձարկումները պետք է օգնեն «մշակել նոր տեխնոլոգիաներ՝ աջակցելու միջուկային զենքի չտարածման՝ ԱՄՆ-ի նպատակներին»։

ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն արձագանքել է ԱՄՆ-ի այս քայլին։

«Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ են ամերիկացիները պայթեցրել Նևադայում գետնի տակ․․․ Հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ Պետդումայի կողմից համապատասխան որոշումն ընդունելու օրը փորձարկումների անցկացումը հստակ և աներկբա ազդանշան է Ռուսաստանի համար», - գրել է Կոսաչովն իր Telegram ալիքում։

  • Կիսվել: