հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Պետդումայի խոսնակը քննադատել է Պուտինի քաղաքականությունը դատապարտած Աննա Նետրեբկոյին

Պետդումայի խոսնակը քննադատել է Պուտինի քաղաքականությունը դատապարտած Աննա Նետրեբկոյին

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը իր թելեգրամյան ալիքում գրառում է արել «դավաճանների» մասին՝ անդրադառնալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող օպերաին երգչուհի Աննա Նետրեբկոյին:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կան արվեստի ներկայացուցիչներ, որոնք փախել են այլ երկրներ կամ դրսից մեղադրում են Ռուսաստանին՝ «ինչ-որ մեկը ընկնելով փողի հետևից, ինչ-որ մեկն էլ հեղինակավոր համերգային բեմերը պահելու ցանկությամբ դրդված, ինչպես օրինակ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն»:

«Դա այլ կերպ չես անվանի, քան դավաճանություն: Ձայն ունի, բայց խիղճ՝ ոչ»,- հայտարարել է Վոլոդինը։

Հայտնի է, որ մարտի 31-ին Նետրեբկոն դատապարտել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։ Դրանից հետո Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը չեղարկել է երգչուհու հունիսի 2-ին նախատեսված ելույթը։

  • Կիսվել: