ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Պետդեպը պետք է դատապարտի ԼՂ-ում Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ու անհապաղ դադարեցնի արյունահեղությունը»․ ԱՄՆ կոնգրեսական

«Պետդեպը պետք է դատապարտի ԼՂ-ում Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն ու անհապաղ դադարեցնի արյունահեղությունը»․ ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրյա վարձկաններին օգտագործում են Արցախի դեմ ագրեսիայի իրենց չդադարող գործողություններում և Պետդեպարտամենտը պետք է համարժեք արձագանքի նրանց գործողություններին: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրյա վարձկաններին օգտագործում են Արցախի դեմ ագրեսիայի իրենց չդադարող գործողություններում։ Անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը և մեր գործընկերները դատապարտեն միջազգային իրավունքի այդ աղաղակող խախտումները և անհապաղ դադարեցնեն արյունահեղությունը»,- գրել է կոնգրեսականը։

  • Կիսվել: