շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետդեպն Իսրայելին զգուշացրել է մեկուսացման վտանգի մասին՝ Ռաֆահ ներխուժելու դեպքում

Պետդեպն Իսրայելին զգուշացրել է մեկուսացման վտանգի մասին՝ Ռաֆահ ներխուժելու դեպքում

Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կարծում ենք, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունը ոչ միայն վնաս կհասցնի Պաղեստինի ժողովրդին, ոչ միայն կխաթարի հումանիտար օգնության մատակարարումը, այլև կվնասի Իսրայելի ազգային անվտանգությանը, ավելի կմեկուսացնի Իսրայելը միջազգային ասպարեզում և ավելի կհեռվացնի Իսրայելը մյուս երկրներից, որոնք երկար ժամանակ եղել են նրա գործընկերները»:

Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո ընդգծել էր, որ Իսրայելը պատրաստ է գործողություն իրականացնել Ռաֆահում Գազայի հատվածում՝ նույնիսկ առանց Վաշինգտոնի աջակցության։

  • Կիսվել: