երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պեսկովը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին

Պեսկովը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ եվրոպական ընկերությունները մոտ են Ադրբեջանի հետ համապատասխան գործարքին, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Պեսկովն ասել է, որ դրանք կոմերցիոն բանակցություններ են։

«Մենք գիտենք իրավիճակը, որի մասին Ռուսաստանի նախագահը խոսել է Կազանում մամուլի ասուլիսում։ Այնտեղ հարց կար այն մասին, որ այս տարվա վերջին կավարտվի գազի մղման պայմանագրի գործողության ժամկետը։ Իսկ թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, ինչպես կապահովվեն հետագա մատակարարումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինան արդեն հայտարարել է, որ հրաժարվում է երկարաձգել այս համաձայնագիրը, հիմա ոչինչ ասել չեմ կարող»,- նշել է Պեսկովը։

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինան Ադրբեջանին՝ որպես գազ արտահանողի, իսկ Սլովակիային՝ որպես գնորդի, առաջարկել է սխեմա՝ իր տարածքով Եվրոպա ռուսական գազի այլընտրանքային մատակարարման համար։

  • Կիսվել: