չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պեսկովը սուտ է անվանել Ուկրաինայի հակամարտությունը սառեցնելու ռուսական փորձերի մասին լուրը

Պեսկովը սուտ է անվանել Ուկրաինայի հակամարտությունը սառեցնելու ռուսական փորձերի մասին լուրը

Պնդումները, թե Ռուսաստանը Ուկրաինայի հակամարտությունը սառեցնելու առաջարկներով դիմել է ԱՄՆ-ին, իսկ Վաշինգտոնն իբր հրաժարվել է, կեղծ են։
 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Ավելի վաղ «Reuters»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե իբր Մոսկվան և Վաշինգտոնը միջնորդների միջոցով քննարկել են այդ հարցը։ Ընդ որում` գործակալության զրուցակիցներն ասել էին, որ Վաշինգտոնը մերժել է իրեն ներկայացված առաջարկը։
Պեսկովը հակիրճ պատասխան է տվել. «Դա սուտ է»:
 

  • Կիսվել: