երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Պեսկովը պատասխանել է Դոնբասի հարցով եռակողմ գագաթնաժողովի մասին Էրդողանի ենթադրյալ առաջարկին

Պեսկովը պատասխանել է Դոնբասի հարցով եռակողմ գագաթնաժողովի մասին Էրդողանի ենթադրյալ առաջարկին

Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Դոնբասի հարցով գագաթնաժողով անցկացնելու գաղափարն անիմաստ է, քանի որ Մոսկվան հակամարտության կողմ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։

«Փաստն այն է, որ Ռուսաստանը Դոնբասի շուրջ հակամարտության կողմ չէ։ Խնդիրը լուծելու ուղիներ գտնելն անհնարին կլինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ գագաթնաժողովի հնարավորության մասին հարցին։

Պեսկովի խոսքով՝ հակամարտության կողմերն են Կիևը և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներ։

Այսպես, նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է «Էխո Մոսկվի»-ի թղթակցի հարցին այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իբր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրել է գագաթնաժողով անցկացնել։

  • Կիսվել: