երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պեսկովը մեկնաբանել է Ուշակովի հետ Սալիվանի բանակցությունների մասին հրապարակումը

Պեսկովը մեկնաբանել է Ուշակովի հետ Սալիվանի բանակցությունների մասին հրապարակումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով օտարերկրյա ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունը Ռուսաստանի նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովի եւ ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի իբր կայացած բանակցությունների մասին, ասել է, որ արեւմտյան թերթերում անիրական շատ բաներ են հրապարակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բան չունենք ասելու այդ հրապարակման մասին։ Շատ բան են հրապարակում անգլոսաքսոնական թերթերը։ Ուստի, այստեղ պետք է դիմել կամ թերթին, կամ Սպիտակ տուն»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Մինչ այդ Wall Street Journal թերթն էր, աղբյուրներին հղում կատարելով, տեղեկացրել, որ Սալիվանը վերջին ամիսներին կոնֆիդենցիալ բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովի եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։

  • Կիսվել: