հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի որոշումը՝ թույլ տալ Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի որոշումը՝ թույլ տալ Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի գործողությունները։ Խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը՝ այն որակելով Թուրքիայի ինքնիշխան որոշում։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) երեքշաբթի քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին։ 346 պատգամավորներից 287-ը կողմ էին, 55-ը՝ դեմ, 4-ը՝ ձեռնպահ։ Խորհրդարանի որոշումն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո, որը կհրապարակվի կառավարության պաշտոնական կայքում։ Թուրքիայի նախագահն իրավունք ունի 15 օրվա ընթացքում քննարկել հրամանագրի ստորագրման հարցը։

«Սա Թուրքիայի խորհրդարանի որոշումն է, Թուրքիան դեռևս Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, սա միանգամայն ակնհայտ փաստ է, և ունի իր պարտավորությունները, ունի իր բանակցային գործընթացները այս դաշինքում իր դաշնակիցների հետ, սա Թուրքիայի ինքնիշխան որոշումն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

 

  • Կիսվել: