հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պեսկովը մեկնաբանել է «Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը» հայտարարությունը

Պեսկովը մեկնաբանել է «Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը» հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է The New York Times-ի հոդվածում իրեն վերագրված աղմկահարույց հայտարարությանը, որ «Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը»։ Պեսկովի խոսքով՝ The New York Times-ն իր ասածը սխալ է մեկնաբանել:

«Եվ պատասխանը հետևյալն էր՝ նախագահի շուրջ հասարակության համախմբվածության մակարդակը բացարձակապես աննախադեպ է, և հիմա էլ կարող ենք ասել, որ եթե նա առաջադրվի, ապա կվերընտրվի հսկայական առավելությամբ, իսկ ընտրություններն իրենք տեսականորեն ուղղակի հավելյալ ծախսեր են: Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ինքը հոդվածի հեղինակին նաև ասել է, որ «նախագահն ինքն է ասել և պնդել, որ ընտրությունները պետք է պարտադիր լինեն, որ դա ժողովրդավարության պահանջ է»։

«Եվ այդ մասին նախագահը խոսել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում»,- ընդգծել է Պեսկովը։

  • Կիսվել: