Պեսկովը կարծում է, որ Արևմուտքը շարունակում է պայքարել «մինչև վերջին ուկրաինացին»
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքը չի թաքցնում «մինչև վերջին ուկրաինացին» կռվելու իր մտադրությունը և շարունակում է օգտագործել Ուկրաինան «որպես էժանագին զինվորների»։
Ավելի վաղ Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտարարել էր, որ կենսականորեն կարևոր է շարունակել աջակցել Ուկրաինային։
«Ուկրաինային շարունակում են օգտագործել որպես էժանագին զինվորների: Կռիվը շարունակելու մտադրությունը մինչև վերջին ուկրաինացին այլևս չի թաքցվում», – ասել է Պեսկովը։