Պեսկովը հայտնել է, որ Պուտինի մասնակցությունը COP29-ին դեռ հաստատված չէ
Դեռ որոշված չէ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք COP29-ին, թե ոչ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») կանցկացվի նոյեմբերին՝ Ադրբեջանում։ Հայաստանը դեռևս չի պատասխանել՝ կմասնակցի՞, թե ոչ։