Պեսկովը չի հստակեցրել՝ արդյոք Պուտինը կմեկնի՞ Ստամբուլ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հստակեցրել, թե Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ին կմեկնի՞ Ստամբուլ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար:
«Ռուսաստանը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք պետք է կայանան Ստամբուլում՝ հինգշաբթի: Առայժմ Կրեմլն այդ կապակցությամբ որևէ այլ մեկնաբանություն անել չի կարող»,- հայտարարել է Պեսկովը:
Ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները: Ռեջեփ Էրդողանը ողջունել է Պուտինի հայտարարությունը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման հնարավորության վերաբերյալ։ Էրդողանը հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ուկրաինայի հարցով բանակցությունները։