Պեսկովին զեկուցել են, որ Մարիուպոլը գրավելուց հետո քաղաքում խաղաղ կյանք հաստատելու հնարավորություն է ստեղծվել
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում բանակցողների թիմերը չեն փոխվել, աշխատանքներում ներգրավված են նաև փորձագետներ՝ հնարավոր խաղաղության պայմանագրի համար համապատասխան ձևակերպումներ մշակելու համար։
՛՛Պաշտպանության նախարարը զեկուցել է, որ Մարիուպոլը գրավելուց հետո հնարավորություն է ստեղծվել քաղաքում խաղաղ կյանք հաստատելու։ Իսկ ՛՛Ազովստալը՛՛ առանձին օբյեկտ է, որտեղ արգելափակված է ուկրաինական ազգայնական կազմավորումների խումբ՛՛,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Նա կրկին նշել է, որ Ռուսաստանն արդեն Կիևին է ներկայացրել իր գրավոր առաջարկները։
՛՛Չնայած լսել եք նախագահ Զելենսկու հայտարարությունը, թե նա ոչ մի փաստաթուղթ չի ստացել։ Որոշակի հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ նրան չեն զեկուցում մեր առաջարկների մասին՛՛,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ իրենք ՌԴ-ից ոչ մի փաստաթուղթ չեն ստացել: