ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականության դրսևորում է. Պեսկով

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականության դրսևորում է. Պեսկով

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի եւ քաղցրաբլիթի» քաղաքականության դրսևորում է, այլ ոչ թե Հայաստանի ժողովրդի իրական կարեկցանք։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ռուսական Առաջին ալիքի հաղորդման եթերում, փոխանցում է TASS-ը։

«Ես կարծում եմ, որ Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն չէ, ցանկություն չէ խորությամբ հասկանալու Օսմանյան կայսրության պատմությունը, Հայաստանի պատմությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: