Պենտագոնը հերքում է՝ ՌԴ-ում զինված ապստամբության փորձի օրը Շոյգուի հետ կապի մեջ չեն եղել
ԱՄՆ-ն և Ռուսաստանի Դաշնությունը տարբեր մակարդակներում շփումները պահպանում են, սակայն Պենտագոնի ղեկավարը շաբաթ օրվա դեպքերի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կապի մեջ չի եղել:
Այս մասին հայտնել են Պենտագոնից:
Հիշեցնենք, որ ՛՛Վագների՛՛ զինյալներն ապստամբություն էին սկսել և հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել էին Դոնի Ռոստով, որից հետո շարժվել դեպի Մոսկվա։ Նրանք, սակայն, ՌԴ մայրաքաղաք չեն հասել։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների համատեքստում, թե իբր ՌԴ ԶՈՒ-ն ՛՛Վագներ՛՛-ի ճամբարներ ենթարկել է հրթիռային հարձակումների եւ ռմբակոծությունների։ Սա հերքել են ե՛ւ ՌԴ ՊՆ-ն, ե՛ւ Ազգային անվտանգության ծառայությունը։ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի թիկունքին եւ դավաճանություն, որը բերել է չափազանց մեծ հավակնությունների եւ անձնական շահերի։
Հունիսի 24-ի երեկոյան ՛՛Վագների՛՛ ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո ՛՛հետ են դարձնում իրենց շարասյուները՛՛ և ՛՛հակառակ ուղղությամբ հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն՛՛։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Պրիգոժինը մեկնել է Բելառուս, նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: