ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պենտագոնն Անկարայի հետ ցանկանում է քննարկել Ինջիրլիքի փակման հնարավորության հարցը

Պենտագոնն Անկարայի հետ ցանկանում է քննարկել Ինջիրլիքի փակման հնարավորության հարցը

Պենտագոնում Թուրքիայում Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանի փակման հնարավորության մասին իմացել են թերթերից։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը և հավելել, որ ցանկանում է թուրք պաշտոնակցի հետ քննարկել Անկարայի այս մտադրության լրջությունը։

«Այդ հարցն ավելի վաղ չի դրվել իմ առջև: Առաջին անգամ ես այդ մասին իմացա թերթերից… այնպես որ ես պետք է խոսեմ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից իմ պաշտոնակցի հետ՝ հասկանալու համար, թե նրանք իրապես ինչ նկատի ունեին և թե որքան լրջորեն են նրանք տրամադրված»,- փոխանցում է  Reuters գործակալությունն Էսփերի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Անկարան կարող Է ամերիկացի զինվորականների համար փակել Ինջիռլիքի եւ Քյուրեջիքի ռազմակայաններն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:

  • Կիսվել: