ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պենտագոնի ղեկավարը քննարկել է Ուկրաինայի իրադրությունը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ

Պենտագոնի ղեկավարը քննարկել է Ուկրաինայի իրադրությունը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գծով ամերիկյան դաշնակիցների հետ քննարկել Է Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում: Այդ մասին ասված Է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի հայտարարության մեջ, որը տարածվել Է փետրվարի 24-ին:

Ինչպես նշված Է հայտարարության մեջ, Օսթինն Ուկրաինայի իրադրությունը քննարկել Է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի 15 դաշնակիցների եւ եվրոպական գործընկերների հետ: Մասանավորապես, կայացել են Օսթինի ուղղակի բանակցությունները նրա կանադացի եւ թուրք պաշտոնակիցների հետ: Օսթինը նաեւ մասնակցել Է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած վիրտուալ հանդիպմանը: Բացի դրանից, Պենտագոնի ղեկավարը մասնակցել Է Բուլղաիայի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Սլովակիայի պաշտպանության նախարարների հետ կայացած հեռախորհրդաժողովին:
 
Տարածված փաստաթղթի համաձայն՝ Օսթինը «հավաստել Է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւ գործընկերների միասնությունն Ուկրաինայի աջակցության հարցում», ինչպես նաեւ հայտարարել Է ՆԱՏՕ-ի նկատմամբ սպառնալիքների կանխման անհրաժեշտության մասին: Նա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին խնդրել Է քննարկել լրացուցիչ ներդրումները դաշինքի պաշտպանական հնարավորությունների ապահովման եւ Ուկրաինայի ինքնապաշտպանության միջոցների ամրապնդման հարցում»,- նշված Է փաստաթղթում: Իր հերթին ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլլին նույնպես Ուկրաինայի իրադրության շուրջ հեռախոսազույցներ Է վարել ամբողջ աշխարհի իր պաշտոնակիցների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: