ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պեկինը տեղյակ չի եղել Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերի մասին. ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան

Պեկինը տեղյակ չի եղել Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերի մասին. ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան

Չինաստանը կփորձեր կանխել Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, եթե իմանար Մոսկվայի ծրագրերի մասին։ Այդ պատերազմը ՉԺՀ-ի շահերից չի բխում։ Այս մասին ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը հայռնել է Washington Post-ի համար գրած հոդվածում։

«Թույլ տվեք հայտարարել, որ պնդումները, թե Չինաստանը գիտեր, համաձայնել կամ լուռ աջակցել է այդ պատերազմին, մաքուր ապատեղեկատվություն է: Բոլոր այդ հայտարարությունները ծառայում են միայն մեղքը բարդելու և Չինաստանի վրա ցեխ շպրտելու նպատակին», - գրել է դեսպանը։

Նա նշել է, որ Չինաստանը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի խոշորագույն առեւտրային գործընկերն է, ինչպես նաեւ աշխարհում նավթի եւ բնական գազի խոշորագույն ներկրողը: Դեսպանը նաեւ հավելել է, որ ներխուժման պահին Ուկրաինայում գտնվել է Չինաստանի ավելի քան 6 հազար քաղաքացի:

Չինացի դիվանագետը նաեւ նշել է, որ բոլոր երկրների, այդ թվում ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն: Դեսպանի հավաստմամբ Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին եւ «պատրաստ է անլ ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է»։

«Մեր վերջնական նպատակն է վերջ դնել պատերազմին եւ աջակցել տարածաշրջանային եւ գլոբալ կայունությունը», - ամփոփել է ԱՄՆ-ում Չինաստամի դեսպանը, գրում է Unian լրատվական գործակալությունը

 

  • Կիսվել: