շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պեկինը չի վախենում Վաշինգտոնի հետ առճակատումից. Չինաստանի ԱԳՆ

Պեկինը չի վախենում Վաշինգտոնի հետ առճակատումից. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի իշխանությունները չեն վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից և պատրաստ են «պայքարել մինչև հաղթական ավարտը»՝ երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է փոխշահավետ ու իրավահավասար համագործակցության։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Թայվանի խնդրին և նշել, որ տարածաշրջանը նման է ճանապարհորդի, որն ի վերջո տուն կվերադառնա, այլ ոչ թե կդառնա «շախմատի խաղաքար» ուրիշ ուժերի խաղերում:

Վան Ին նաև բարձր է գնահատել Պեկին-Մոսկվա հարաբերությունները: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի և Չինաստանի բարեկամությունը չի թուլանա՝ անկախ միջազգային իրավիճակի փոփոխությունից:

  • Կիսվել: