կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պեկինում հեղեղումների վտանգի պատճառով ավելի քան 31 հազար մարդ է տարհանվել

Պեկինում հեղեղումների վտանգի պատճառով ավելի քան 31 հազար մարդ է տարհանվել

Պեկինի իշխանություններն արտակարգ միջոցներ են ձեռնարկել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների վտանգի պատճառով։

Վերջին 24 ժամվա ընթացքում տարհանվել է ավելի քան 31 հազար բնակիչ։
 
Տեղի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ առավել սաստիկ անձրևներ են տեղում Պեկինի հարավ-արևմտյան հատվածում։ Այսպես, Ֆանշանի շրջանի որոշ բնակելի գոտիներում մեկ օրում գրանցվել են ավելի քան 350 մմ տեղումներ։ Պեկինում գրանցվել են միջինը 122 մմ տեղումներ:
 
Պեկինի Շոուդու միջազգային օդանավակայանը վերջին մեկուկես օրվա ընթացքում չեղարկել է 92 չվերթ։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ օդանավակայանի ղեկավարությունը ստիպված է եղել չեղարկել 52 չվերթ հուլիսի 30-ին և 40-ը՝ հուլիսի 31-ին։
 
Քաղաքի վարչակազմը հաղորդել է, որ Պեկինում եղանակային բարդ պայմանների պատճառով ամենուր դադարեցվել են շինարարական աշխատանքները։ Իրավասու մարմինները միջոցներ են ձեռնարկում հեղեղումները կանխելու համար:

  • Կիսվել: