հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պեդրո Սանչեսը կրկին դարձավ Իսպանիայի վարչապետ

Պեդրո Սանչեսը կրկին դարձավ Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի խորհրդարանը երկրի կառավարության ղեկավար ընտրեց հուլիսյան խորհրդարանական ընտրությունից չորս ամիս անց։ Ընդդիմադիր աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը (PP) ստացել է ամենաշատ ձայները, իսկ իշխող Իսպանական սոցիալիստական ​​աշխատավորական կուսակցությունը (PSOE)՝ Սանչեսի գլխավորությամբ, հայտնվել է երկրորդ տեղում։

Այնուամենայնիվ, PP-ն խորհրդարանում չի կարողացել ստանալ ծայրահեղ աջ «Ձայն» կուսակցության  և այլ փոքր քաղաքական խմբերի աջակցությունը կառավարություն ձևավորելու համար:

Մինչդեռ Պեդրո Սանչեսը հաջողել է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ Իսպանիայի խորհրդարանի 350 պատգամավորներից 179-ի աջակցությամբ։ Հաղթանակի հասնելու հարցում նրան օգնել են փոքր տարածաշրջանային կուսակցությունները, ներառյալ՝ կատալոնացի և բասկ ազգայնականները:

Սանչեսը և ձախակողմյան «Սումար» քաղաքական շարժման նրա գործընկերները համաձայնել են Կատալոնիայի անկախության կողմնակից երկու հիմնական կուսակցությունների՝ Կատալոնիայի պրագմատիկ ձախ հանրապետականների և կոշտ կոալիցիայի՝ «Միասին հանուն Կատալոնիայի» պահանջներին: Այդ քաղաքական ուժերը համաներում են պահանջել տարածաշրջանն Իսպանիայից անջատելու կողմնակիցների համար։

  • Կիսվել: