չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պայթյուն Սինայի թերակղզում. կան զոհեր 

Պայթյուն Սինայի թերակղզում. կան զոհեր 

Եգիպտոսում Սինայի թերակղզու հյուսիսային շրջանի ճանապարհներից մեկում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Ինչպես նշվում է՝ զոհվել է երկրի անվտանգության ուժերի 8 զինվորական, այդ թվում՝ մեկ սպա. ևս 6 մարդ վիրավորվել է: 

Հաղորդվում է, որ պայթյունի պահին զինվորականները եղել են զրահամեքենայում: Տուժածները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորումը:

 

  • Կիսվել: