ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պայթյուն Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում. զոհերի թիվը հասել է 52-ի

Պայթյուն Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում. զոհերի թիվը հասել է 52-ի

Այսօր ժամը 08:30-ի սահմաններում Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ արտակարգ պատահարի պահին գետնի տակ եղել է 285 մարդ, մեծ մասին դուրս են բերել մակերևույթ, սակայն կան զոհեր և վիրավորներ: 

Փլուզման զոհ է դարձել 52 մարդ, այդ թվում՝ 6 փրկարար:

Նախնական տվյալներով՝ հանքավայրում մեթանի պայթյուն է տեղի ունեցել։ Իրավապահները ձերբակալել են հանքի տնօրենին, նրա առաջին տեղակալին ու տեղամասի պետին։

 

 

  • Կիսվել: