ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատժամիջոցային մահակի թափահարումը խաղաղություն և անվտանգություն չի բերի. կպարտվեն բոլորը. Չինաստանի ԱԳՆ

Պատժամիջոցային մահակի թափահարումը խաղաղություն և անվտանգություն չի բերի. կպարտվեն բոլորը. Չինաստանի ԱԳՆ

Ռուսական նավթի ու գազի արտահանման դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցնի տնտեսական խնդիրների, որոնք կազդեն բոլոր կողմերի վրա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանը կտրականապես դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմնված չեն միջազգային իրավունքի վրա: Պատժամիջոցային մահակի թափահարումը մեզ խաղաղություն և անվտանգություն չի բերի: Դա միայն լուրջ խնդիրների կհանգեցնի համապատասխան երկրների տնտեսության և կյանքի որակի համար: Նման սցենարի դեպքում բոլորը կպարտվեն: Պատժամիջոցները միայն կուժեղացնեն անմիաբանությունն ու առճակատումը», - ասել է նա:

Նրա խոսքով՝ «Չինաստանը և Ռուսաստանը շարունակում են կայուն համագործակցությունը էներգետիկ ոլորտում»:

«Եվ մենք կշարունակենք բնականոն առևտրային փոխգործակցությունը` հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների վրա, ներառյալ նավթի և գազի ոլորտում»,-ասել է Չժաո Լիջյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի գործադիր հրաման է ստորագրել, որով արգելվում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից և նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։

  • Կիսվել: