Պատերազմը Պուտինն է հրահրել, նա ուզում է կործանել ու նվաճել Ուկրաինան. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության եվրոպական փառատոնում այդ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթի ժամանակ ներկաներից ոմանք սուլոցներ են արձակել, հայտնում է Bild-ը:
Նշվում է, որ սուլոց արձակողները եղել են Ուկրաինային ռազմական աջակցության ցուցաբերմանը դեմ մարդիկ, որոնք վիրավորանքներ են հնչեցրել կանցլերի հասցեին և մեղադրել ՛՛Ուկրաինայում պատերազմը թեժացնելու՛՛ համար։
Ցուցարարները վանկարկել են ՛՛Աշխարհն առանց զենքի՛՛ կարգախոսը։
Նրանց ի պատասխան՝ Շոլցն ասել է. ՛՛Պատերազմը հրահրողը Պուտինն է։ Նա գրոհեց Ուկրաինան: Պուտինը ցանկանում է կործանել և նվաճել Ուկրաինան...՛՛: