շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատերազմի ժամանակ ավերված տները կվերականգնվեն. Զելենսկի

Պատերազմի ժամանակ ավերված տները կվերականգնվեն. Զելենսկի

Մարտական գործողությունների ժամանակ ավերված բոլոր բնակարաններն ու տները կվերականգնվեն։ Այս մասին մարտի 17-ին տեսաուղերձով հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ բնակարանները կորցրած ուկրաինացիներից որևէ մեկը չի մնա փողոցում։

«Ես խոստանում եմ յուրաքանչյուր ուկրաինացու, ով մարտական գործողությունների արդյունքում կորցրել է սեփական տուն և բնակարան, պետությունը կվերականգնի ամեն ինչ», - ասել է Զելենսկին։

Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ պատերազմից հետո ուկրաինացիները կկարողանան արագ կառուցել երկիրը ՝ անկախ ռուս օկուպանտների հասցրած վնասից:

«Դա կլինի, եւ դա պատմական վերակառուցում կդառնա», - հավելել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ նախարարների կաբինետում կարծում են, որ ռուսական ագրեսիայի հետեւանքով տուժած Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 500 մլրդ դոլար, գրում է Korrespondent.net-ը։

  • Կիսվել: