երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատերազմի ընթացքում զոհվել են 31 հազար ուկրաինացի զինվոր, 180 հազար ռուս. Զելենսկի

Պատերազմի ընթացքում զոհվել են 31 հազար ուկրաինացի զինվոր, 180 հազար ռուս. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ուկրաինա-2024» ֆորումում ամփոփել է Ռուսաստանի հետ երկու տարվա զինված դիմակայության արդյունքները, հայտնում է Euronews-ը:

«Այս պատերազմում զոհվել է 31 հազար ուկրաինացի զինվոր, ոչ թե 300 հազար, կամ 150 հազար, ինչպես ստում են Պուտինն ու իր շրջապատը: Բայց այդ յուրաքանչյուր կորուստը մեծ է մեզ համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահն ու նշել նաև ռուսական կողմի կորուստները. «Զոհվել է 180 հազար ռուս: Չգիտեմ՝ քանի անհայտ կորած ունեն, բայց գիտեմ, որ մինչև 500 հազար՝ վիրավորները ներառյալ»։

Զելենսկին չի նշել ուկրաինական կողմից վիրավորների կամ անհետ կորածների թիվը։

Նախկինում Կիևը պաշտոնապես չէր բարձրաձայնում ուկրաինական զինված ուժերի կորուստների մասին՝ վկայակոչելով ռազմական գաղտնիքները։ Ռուսաստանի իշխանություններն էլ վերջին անգամ ՌԴ զինված ուժերի կորուստների մասին խոսել են 2022 թվականի սեպտեմբերին, այդ ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ զոհվել է 5937 զինծառայող։

  • Կիսվել: