հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ Զելենսկին վճարում է իր սխալների համար

Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ Զելենսկին վճարում է իր սխալների համար

 Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն շվեյցարական 20 Minuten հարթակի հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «վճարում է իր սխալների համար»: Նրան մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա զարմացած է Զելենսկու վարկանիշի անկումից, Կիևի քաղաքապետը բացասական պատասխան է տվել։
 
«Մարդիկ տեսնում են, թե ով է արդյունավետ, ով՝ ոչ։ Շատ սպասելիքներ կային և կան։ Զելենսկին վճարում է իր թույլ տված սխալների համար․․․»,- հայտարարել է նա։
 
Ավելի վաղ Կլիչկոն մեղադրել էր Զելենսկուն ավտորիտարիզմի մեջ գլորվելու մեջ։ Նրա կարծիքով՝ Զելենսկու գործողությունների արդյունքում Ուկրաինայում գործնականում չեն մնացել իշխանության անկախ ինստիտուտներ, երկիրը շարժվում է դեպի ավտորիտարիզմ, որում ամեն ինչ կախված է մեկ մարդու տրամադրությունից։

  • Կիսվել: