Պատերազմի սկզբից ի վեր Իրանի հրթիռների արձակումներն ու ԱԹՍ-ների հարձակումները նվազել են. ԱՄՆ ՊՆ
Պատերազմի սկզբից ի վեր Իրանի հրթիռների արձակումները նվազել են 90, իսկ անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ 83 տոկոսով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, տեղեկացնում է APA-ն:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մեր հարվածները զգալիորեն կրճատել են Իրանի կողմից իրականացվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիվը։ Բալիստիկ հրթիռային հարձակումների թիվը շարունակում է նվազել՝ գործողության սկզբից ի վեր այն նվազել է 90%-ով, մինչդեռ անօդաչու թռչող սարքերի հարձակումները նվազել են 83%-ով»:


