«Փառք Աստծո, ԱՊՀ տարածքում մի շարք հակամարտություններ հաջողությամբ լուծվել են»․ Լուկաշենկո
«ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում։
Բելառուսի առաջնորդը չի հստակեցրել, թե «հաջողությամբ լուծված» ո՞ր հակամարտությունները նկատի ունի։