Փարիզում ցրտահարվելու հետևանքով մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը
Փարիզում կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը։ Նա 84 տարեկան էր, տեղեկացնում է La Libre-ն։
Հաղորդվում է, որ Ռոբերտը քաղաքի կենտրոնում ընկել է փողոցի մեջտեղում և մոտ ինը ժամ մնացել մայթին։ Նրան ոչ ոք չի մոտեցել, նա ցրտահարվել է ու մահացել։
Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին։ Ռոբերտը ժամը 21:30-ին դուրս է եկել զբոսնելու, սակայն անհայտ պատճառով վայր է ընկել ու չի կարողացել վեր կենալ։ Հաջորդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, փրկարար ծառայության աշխատակցին մի անօթևան է դիմել՝ ռոբերտին օգնելու հարցով, սակայն արդեն ուշ էր։