չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փարիզի քաղաքապետը «X»-ը համարում է մասնավոր շահերի և հակաժողովրդավարական քաղաքական նախագիծ

Փարիզի քաղաքապետը «X»-ը համարում է մասնավոր շահերի և հակաժողովրդավարական քաղաքական նախագիծ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է «X» սոցիալական ցանցում իր էջը ջնջելու որոշման մասին՝ սոցիալական ցանցն անվանելով «հսկա գլոբալ կոյուղի»։

«Ես որոշել եմ հեռանալ «Twitter»-ից (սոցիալական ցանցի նախկին անվանումը), որը վերջին տարիներին դարձել է մեր դեմոկրատիաների ոչնչացման տպավորիչ գործիք... Այս հարթակը դարձել է համաշխարհային հսկա կոյուղի»,- գրել է Իդալգոն «X»-ի իր միկրոբլոգում:

Փարիզի քաղաքապետը մեղադրել է սոցցանցին և դրա սեփականատեր Իլոն Մասկին լարվածության և հակամարտությունների սրման մեջ։ Նրա կարծիքով՝ սոցցանցը լայնորեն օգտագործվում է «մանիպուլյացիայի, ապատեղեկատվության, ատելություն հրահրելու, ահաբեկելու, հակասեմիտիզմի և բացահայտ ռասիզմի համար»։

Իդալգոն հավելել է, որ հարթակը համարում է մասնավոր շահերի և հակաժողովրդավարական քաղաքական նախագիծ։

Մասկը նախկինում քննադատության էր ենթարկվել օգտատերերից մեկի հրապարակման տակ արված մեկնաբանության համար, որը շատերը համարում էին հակասեմական հռետորաբանության դրսևորում։ Սպիտակ տունը նաև ուշադրություն է հրավիրել ձեռնարկատիրոջ հայտարարության վրա։

Իր դեմ ուղղված քննադատությունների ֆոնին Մասկը գրել է, որ ցանկացած օգտատեր, ով կորոշի իր սոցիալական ցանցում հրապարակայնորեն աջակցել ցեղասպանությանը, կարգելափակվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: