Փարիզի կենտրոնում պայթյուն է որոտացել
Փարիզի կենտրոնում մեքենա է այրվել, և պայթյուն որոտացել, տեղեկացնում է Parisien-ը:
Ինչպես հաղորդվում է՝ պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի՝ Մատինյոնի պալատից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Փարիզի հրշեջ ծառայությունը հայտնում է, որ ավտոմեքենայում բռնկված հրդեհը հաջողվել է արագ մարել:
Նշվում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել հրաժարական տված Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուի և իր գործընկերների միջև նախատեսված հանդիպման ժամանակ:
Տեսանյութը՝ այստեղ:


