կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Համաձայն Ազգային արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝ հունիսի վերջից Պակիստանում սկսվել է մուսսոնային անձրևների շրջանը, որի ընթացքում առնվազն 279 մարդ է մահացել, իսկ 676-ը տուժել է ուժեղ տեղատարափ անձրևների և դրանց հետևանքով առաջացած պատահարների պատճառով։

1,500-ից ավելի շենքեր են վնասվել և հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել: Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։

Հաշվետվության համաձայն՝ ամենամեծ կորուստները կրել է արևելյան Փենջաբ նահանգը՝ 151 զոհ և 536 տուժած։ Հյուսիս-արևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում գրանցվել է 64 զոհ և 80 վիրավոր։ Զոհերի մասին հաղորդագրություններ են ստացվել նաև Սինդ, Բելուջիստան և Գիլգիթ-Բալթիստան նահանգներից։

Երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում՝ ուղղված մարդկանց կյանքերի փրկությանը և տարերքի հասցրած վնասի նվազեցմանը։ Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ առաջիկա օրերին ուժեղ տեղատարափ անձրևները կշարունակվեն։

Մուսսոնների սեզոնը Պակիստանում սովորաբար տևում է հունիսից մինչև սեպտեմբեր՝ բերելով առատ անձրևներ, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, սակայն հաճախ հանգեցնում են ջրհեղեղների և այլ բնական աղետների։

  • Կիսվել: