չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ

Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ

Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով չորս երեխա է զոհվել, հայտնում է ABC News-ը։  Հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում՝ Բելուջիստան նահանգում, երբ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր քաղաքային դպրոց։ Չորս երեխա մահացել է, 38-ը՝ վիրավորվել։

«Ոչ մի խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, չնայած, հավանաբար, կասկածներ կան էթնիկ բելուջ անջատողականների վրա, որոնք հաճախակի հարձակումներ են գործում անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա տարածաշրջանում», - նշում է թերթը։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել երեխաների մահվան կապակցությամբ։

  • Կիսվել: