Պակիստանում ահաբեկչության հետևանքով 11 մարդ է զոհվել
Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինյալների հարձակման հետևանքով 11 բանվոր է զոհվել, կիրակի X (Twitter)-ի իր միկրոբլոգում հայտնել է վարչապետի պաշտոնակատար Անվար-ուլ-Հակ Կակարը:
Հյուսիսային Հայբեր Փահտունկվա նահանգի անվտանգության և ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, որ ենթադրաբար ինքնաշեն պայթուցիկ սարք է գործել, ինչի հետևանքով բեռնատարը, որը բանվորներին տեղափոխում էր Աֆղանստանին սահմանակից Վազիրիստան քաղաքի շինարարական օբյեկտ, պայթել է:
«Նրանք աշխատում էին բանակային դիրքում, որը կառուցման փուլում է... Ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է բանվորներ տեղափոխող մեքենայի տակ», - ասել է Հյուսիսային Վազիրիստանի փոխհանձնակատար Ռեհան Խաթաքը:
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։